General Motors-ը 473 հազար մեքենա հետ կկանչի՝ արգելակման խնդիրների պատճառով

00:47 • 11.02.16

General Motors մեքենաշինական կոնցեռնը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ու Կանադայում 473 հազար մեքենա հետ կկանչի:

 

RBC Daily-ն հայտնում է, որ խոսքը պիկապների և արտաճանապարհային մեքենանների մասին է, իսկ պատճառն արգելակման ոտնակի խնդիրն է: Ընկերությունից պարզաբանել են, որ արգելակի պնդօղակներից մեկը, որի թուլացումը կարող է հանգեցնել արգելակման ոտնակի խափանմանը:


Հայտնի է, որ հետկանչի են ենթակա Silverado HD, GMC Sierra HD և Chevrolet Tahoe մակնիշի 2015-2016 թթ. արտադրության մեքնենաները:


 

General Motors-ը 473 հազար մեքենա հետ կկանչի՝ արգելակման խնդիրների պատճառով