Google-ի աշխատակիցն իր տան համար «խելացի» հայելի է ստեղծել (լուսանկարներ)
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության ինժեներներից մեկը` Մաքս Բրաունը, իր տան լոգասենյակի հայելին վերածել է «խելացի» գաջեթի:
Ինչպես նշում է Oddity Central-ը, որքան էլ զարմանալի է հնչում, սակայն ինքնատիպ էկրանի վերածված հայելին ցույց է տալիս ժամը, ամսաթիվը, օդի ջերմաստիճանը, ինչպես նաև վիրտուալ լրահոսի կարևորագույն լուրերի վերնագրերը:
Բրաունի խոսքով՝ հայելու մակերևույթին ցուցադրվող տեքստն ամենևին էլ չի խանգարում դրա մեջ ինքներդ ձեզ տեսնելուն: Այժմ տղամարդը փորձում է կատարելագործել հայելին, որպեսզի այն հնարավոր լինի կառավարել ձայնային հրահանգների միջոցով։














