Ապրիլին վաճառքի կհանվի իրական «հովերբորդը»՝ էժանացված գնով. տեսանյութ

22:29 • 11.02.16

Ապրիլին վաճառքում կհայտնվեն «իսկական հովերբորդները»՝ այսպես կոչված թռչող տախտակները, որոնք հայտնի են «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմից:


Life News-ը հայտնում է, որ արտադրող Arca Space Corporation ամերիկյան ընկերույթունը նաև հինգ հազար դոլարով էժանացրել է հովերբորդի գինը՝ նախկին  19 990 ԱՄՆ դոլարից՝ 14 900-ի:


Հովերբորդից բացի, սակայն, գնորդը ստիպված կլինի առանձին գնել նաև լիցքավորման սարքը՝ չորս ու կես հազար դոլարով:


Հայտնի է, որ այս առաջին հովերբորդներով մարդիկ կկարողանան «թռչել» 6 րոպե. հենց այդքան կբավականացնի մարտկոցի լիցքը: Հովերբորդը կկարողանա թռչել 30 սմ մաքսիմալ բարձրության վրա՝ առավելագույն կրելի 100 կգ քաշով:

 

Տեսանյութը՝այստեղ:

 

Ապրիլին վաճառքի կհանվի իրական «հովերբորդը»՝ էժանացված գնով. տեսանյութ