ԱՄՆ-ում տեսագրել են անօդաչու թռչող սարքերի մրցավազքը (տեսանյութ)

21:42 • 11.02.16

Անօդաչու թռչող սարքերի համար շարժիչներ վաճառող Propsman ընկերությունը տեսագրել է երկու անօդաչուների մրցույթը` տարբեր իրերով լի պահեստում:

 

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն` մրցավազքի տարածքում հատուկ խոչընդոտներ էին տեղադրվել, որոնց միջով անցնում էին թռչող սարքերը:


Նկարահանող սարքը  ողջ մրցավազքի ընթացքում հետևում է մրցակցին  և միայն եզրագծի մոտ է հավասարվում դրան: Մրցույթն ավարտվում է երկու սարքերի բախմամբ:



Նշենք, որ անօդաչուների մրցույթի առաջին միջազգային առաջնությունն անցկացվել է 2015-ի հուլիսին Կալիֆոռնիայում: Եվ մեկ մրցարշավ նախատեսվում է անցկացնել այս տարվա մարտին Դուբայում:

 

 

ԱՄՆ-ում տեսագրել են անօդաչու թռչող սարքերի մրցավազքը (տեսանյութ)