Google-ի էլեկտրամեքենաները կառավարող համակարգիչը այսուհետ «վարորդ» է համարվելու

00:23 • 11.02.16

Alphabet ընկերությունը, որը ստեղծվել է 2015-ին և որի կազմի մեծ այժմ մտնում է Google-ը, դիմել է  ԱՄՆ տրանսպորտային անվտանգության դաշնային  խորհրդին` պահանջելով ընկերության ինքնակառավարվող էլեկտրամեքենաներում ներդրված համակարգչային ծրագիրը հավասարեցնել  վարորդին:

 

Ինչպես հաղորդում է The Guardian-ն,արդյունքում ընկերությանը հաջողվել է համոզել ԱՄՆ կառավարությանը, որ տեխնոլոգիական հսկայի էլեկտրամեքենաներում օգտագործվող  համակարգիչը պետք է համարվի որպես «վարորդ»:

 

Իրենց դրական պատասխանի մասին դաշնային  գործակալությունը հայտնել է Google-ին ուղղված պատասխան նամակում:

 

Google-ի էլեկտրամեքենաները կառավարող համակարգիչը այսուհետ «վարորդ» է համարվելու