Տիեզերագնացը նկարահանել է կայծակի ձևավորումը տիեզերքում (տեսանյութ)
Բրիտանացի Թիմ Փիքը, ով Միջազգային տիեզերակայանի թիմի անդամներից է, նկարահանել է կայծակի ձևավորման ընթացքը Երկրի մթնոլորտում:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, տեսանյութը նկարահանվել է Երկրից 400 կմ հեռավորության վրա: Տիզերագնացն այն հրապարակել է Instagram-ի իր էջում:
ՆԱՍԱ-ն վերջերս մեծ տեղ է տալիս տիեզերագնացների ակտիվությանը համացանցում, որտեղ նրանք մշտապես տիեզերական լուսանկարներ են հրապարակում:










