Nissan-ը ձմռան համար նախատեսված հզոր մեքենաներ է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Ճապոնական Nissan մեքենաշինական ընկերության մասնագետները լավ գիտեն ձմռան ամիսներին ճանապարհներին առաջացող խոչընդոտների մասին, ուստի` ստեղծել են Winter Warrior ինքնատիպ փոխադրամիջոցները:
Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, ինքնատիպ անիվներով արտաճանապարհային նորույթը միանգամից 3 տաբերակով ներկայացվել է Չիկագոյում մեկնարկած ավտոշոուի շրջանակում։
Winter Warrior-ի տարբեր մոդելները ստացել են Pathfinder, Murano և Rogue անվանումները: Դրանք նախատեսված են ձյան ու սառույցի ծածկույթով ամենաէքստրեմալ ճանապարհներն անցնելու համար:
Մեքենաների սերիական արտադրության վերաբերյալ դեռևս ոչինչ հայտնի չէ:












