Բորբոսի պատճառով հետաձգվել է ՆԱՍԱ-ի բեռների փոխադրումը Միջազգային տիեզերակայան

02:36 • 12.02.16

Ամերիկյան տիեզերական գործակալությունը 2 շաբաթով հետաձգել է բեռների տեղափոխումը Միջազգային տիեզերակայան:


«Կոմերսանտ»-ը հայտնում է, որ հետաձգման պատճառը պարկերից մեկում սև բորբոսի հայտնաբերում է դարձել:


Ներկա դրությամբ ՆԱՍԱ-ն և բեռնափոխադրող Lockheed Martin ընկերությունը պարզում են միջադեպի պատճառները:


Միջազգային տիեզերակայան ուղարկվելիք բեռները կիսով չափ բեռնվել էին, իսկ արձակումը նախատեսված էր մարտի 10-ին: Այժմ բոլոր բեռները կբացվեն և կվարակազերծվեն: Երկրի ուղեծրում Միջազգային տիեզերակայանի ներկայությունը նախատեսված է առնվազն մինչև 2028-ը:
 

Բորբոսի պատճառով հետաձգվել է ՆԱՍԱ-ի բեռների փոխադրումը Միջազգային տիեզերակայան