Անօդաչու թռչող սարքերին «սովորեցրել» են հետևել մարդկանց անտառում (տեսանյութ)

15:38 • 12.02.16

Շվեյցարիայի գիտնականները «սովորեցրել» են անօդաչու թռչող սարքերին ինքնուրույն տեղաշարժվել անտառային ճանապարհներով և արահետներով և դա անել մարդու հասակի բարձրության վրա, ինչի մասին նշվում է Լոզանի պոլիտեխնիկական դաշնային դպրոցի կայքում, գրում է korrespondent.net-ը։

 

Հայտնի է, որ հետազոտողները փորձ են իրականացրել, որում ներգրավվել է Parrot AR Drone 2.0-ը, ինչպես նաև ինքնաշեն կվադրոկոպտերը:

 

Անօդաչու սարքի թռիչքը ղեկավարել է նեյրոցանցը, որը հաշվարկել է տեսախցիկից պատկերները վայրկյանում տասն անգամ և ստուգել է, թե ինչպես է պետք շարժվել՝ ճանապարհից չշեղվելու համար:

 

Հետազոտողների կարծիքով՝ այդ համակարգը կկարողանա օգնել ապագայում գտնել մարդկանց, եթե նրանք կորել են անտառում: Կվադրոկոպտերները կկարողանան արագ հետազոտել անտառային ճանապարհները և պարզել մարդու գտնվելու վայրը։

 

 

Անօդաչու թռչող սարքերին «սովորեցրել» են հետևել մարդկանց անտառում (տեսանյութ)