Հոլանդիայում միջնադարյան նավ են դուրս բերել գետի հատակից
Հոլանդացի հնագետները գետի հատակից 15-րդ դարի առևտրական նավ են դուրս բերել:
Ինչպես հաղորդում է SkyNews-ը`ենթադրվում է, որ 20 մետր երկարություն ունեցող առագաստանավը նավարկել Հյուսիսային և Բալթիկ ծովերում:
Նավը թաղված է եղել գետի ցեխի մեջ և պատահաբար է հայտնաբերվել Կամպեն քաղաքի մոտակայքում շինարարական աշխատանքների ժամանակ:
Հնագիտական աշխատանքների ժամանակ հատուկ ստեղծված մետաղական շրջանակ է օգտագործվել, ինչպես նաև ողջ գործընթացը ղեկավարվել է համակարգչային ծրագրով: 40 տոննա կշռող նավն ուղարկվել է վերականգնման:













