Google-ի սեփականատերը սկսել է վիրտուալ իրականության սաղավարտի ստեղծման աշխատանքները
Alphabet ընկերության հետազոտական ստորաբաժանումը, որի մեջ մտնում է Google-ը, սկսել է վիրտուալ իրականության սաղավարտի ստեղծման աշխատանքները։ Այն իրենից ներկայացնում է անկախ սարք, որը կարող է օգտագործվել առանց լրացուցիչ գաջեթների։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով նախագծին ծանոթ աղբյուրների։
Նոր սաղավարտն իրենից չի պահանջի սմարթֆոնի, համակարգչի կամ այլ սարքի հետ միացում, և այն հնարավոր կլինի օգտագործել որպես առանձին սարք։
Այդկերպ՝ Google-ը կմրցակցի վիրտուալ իրականության սարքերի շուկայում արդեն գործող խաղացողների՝ Oculus Rift-ի, որը պատկանում է Facebook-ին, HTC-ի և Sony-ի հետ, որոնց սաղավարտները պահանջում են համակարգիչ կամ խաղային կցորդ։
Բացի այդ, ընթացիկ տարվա վերջին Google-ը կներկայացնի վիրտուալ իրականության Cardboard ակնոցի նոր տարբերակը, որն իրենից կներկայացնի հատուկ չիպերով և սենսորներով զինված պլաստիկ սարք:










