Ներկայացվել է գրավիտացիոն ալիքները հայտնաբերած գիտնականը
Առաջին մարդը, ով գրանցել է գրավիտացիոն ալիքները՝ տարածաժամանակի տատանումները, որոնք հարյուր տարի առաջ կանխատեսել է հարաբերականության տեսության հիմնադիր Ալբերտ Էյնշտեյնը, դարձել է իտալացի գիտնական Մարկո Դրագոն, ով աշխատում է Հանովերի Մաքս Պլանկի համայնքի գրավիտացիոն ֆիզիկայի ինստիտուտում, հաղորդում է Science News-ը։
Դրագոյի աշխատանքային էլեկտրոնային փոստին 2015 թվականի սեպտեմբերի 14-ին տեղի ժամանակով առավոտյան 11:50:45-ին LIGO-ից ստացված կասկածելի ազդանշանը ստանալուց երեք րոպե անց ծանուցում է եկել։ Գիտնականն այդ պահին եղել է ինստիտուտի իր գրասենյակում: Դրագոն տեղեկացրել է Հանովերից իր գործընկերոջը՝ գիտնական Էնդրյու Լունդգրենին։ Այնուհետև իտալացին պատմել է բացահայտման մասին իր ընտանիքին և հաղորդագրությունը տարածել LIGO-ի անդամներին:
Գիտնականները սկսել են պաշտոնապես պարզել տարօրինակ ազդանշանի բնույթը սեպտեմբերի 18-ին և աշխատանքն ավարտել են հոկտեմբերի 5-ին:
LIGO-ի աստղադիտարանում ֆիզիկոսներն առաջին անգամ գրանցել են գրավիտացիոն ալիքներ, որոնց առաջացման պատճառը եղել է երկու սև խոռոչի միաձուլումը։










