Instagram-ը տեսանյութերի դիտման հաշվիչ կներմուծի
Հայտնի Instagram ծառայությունը կավելացնի տեսանյութերի դիտման հաշվիչ: Այդ մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում, գրում է gazeta.ru-ն:
Դիտումների հաշվիչը կավելանա լայքերի հաշվիչի տեղը: Օգտատերերը նախկինի պես կկարողանան իմանալ լայքերի քանակը, ինչի համար բավական կլինի սեղմել դիտումների քանակի վրա:
Նոր գործառույթը հատկապես օգտակար կլինի ընկերությունների, աստղերի և Instagram-ում հայտնի դարձած անձանց համար. այդկերպ օգտատերերը կկարողանան իմանալ, թե ինչ է հետաքրքրում իրենց բաժանորդներին:
Ծառայության պաշտոնական բլոգը նաև խոստանում է, որ տեսանյութերի դիտման նոր հաշվիչը այս տարի Instagram-ում վիդեոբովանդակության բարելավմանն ուղղված վերջին փոփոխությունը չէ:










