Ամերիկացիներն առաջին անգամ տավարի միս են աճեցրել լաբորատորիայում

00:01 • 12.02.16

Ամերիկյան Memphis Meats  ընկերության շնորհիվ կենդանիների սպանդը   շուտով կարող է անցյալի իրողություն համարվել:

 

Ընկերությունը, որի դեբյուտը կայացել է փետրվարի 4-ին, ներկայացրել է ամբողջությամբ լաբորատոր պայմաններում պատրաստված առաջին մսակտորը: Նրանց հաջողվել է տավարի միս աճեցնել լաբորատորիայում:


Ինչպես տեղեկացնում  է Oddity central-ը`առաջիկա 3-4 տարում նրանք մտադիր են առավել մատչելի և էկոլոգիապես մաքուր միս առաջարկել գնորդներին, որի համար պարտադիր չէ կենդանիներին սպանել:

Ամերիկացիներն առաջին անգամ տավարի միս են աճեցրել լաբորատորիայում