Nissan-ը գաղտնազերծել է նոր Armada-ն (լուսանկարներ)

11:29 • 12.02.16

Ճապոնական Nissan մեքենաշինական ընկերությունը Չիկագոյում մեկնարկած ավտոշոուի շրջանակում ներկայացրել է բոլորովին նոր Armada-ն, որը շատ ավելի մեծ է, արագընթաց ու գեղեցիկ, քան նախորդ մոդելը:

 

Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, արտաճանապարհային նորույթը գրեթե կրկնօրինակում է Infiniti QX80 մեքենայի դիզայնը:

 

«Ուստի` եթե դուք Infiniti QX80-ի սիրահար եք, ապա կարող եք հանգիստ գնել նոր Nissan Armada-ն` վճարելով 25.000 դոլարով պակաս գումար»,- գրում է պարբերականը:

 

Ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 5.6 լ աշխատանքային ծավալով, 390 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով:

Nissan released details for the 2017 Armada SUV, which is due to hit dealerships this summer.

In terms of design, the new Armada bears a striking resemblance to the 2016 Infiniti QX80.

The biggest (and perhaps only) point of distinction between the Armada and the QX80 is the front grille.

The spacious Armada can hold up to eight people.

 

Nissan-ը գաղտնազերծել է նոր Armada-ն (լուսանկարներ)