Ֆուտուրիստական թափանցիկ խցիկը թույլ կտա ուղևորներին օդանավի տանիքից վայելելու թռիչքը (տեսանյութ)

19:25 • 13.02.16

Ամերիկյան  Windspeed Technologies օդատիեզերական ինժեներական ընկերությունը օդանավի նստելատեղերի նոր դիզայն է առաջարկել, որը թույլ կտա ուղևորներին թռիչքը վայելել օդանավի տանիք բարձրացող թափանցիկ խցիկից:

 

Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը` ֆուտուրիստական երկտեղանոց գմբեթավոր խցիկը կարող է պտտվել 360 աստիճանով` տեսնելու բաց երկինքը բոլոր կողմերից:


Skydeck կոչվող  արտաքին խցիկը ներկայանալու է երկու տարբերակով: Ուղևորները  խցիկ կբարձրանան վերելակի օգնությամբ կամ աստիճաններով:


Այս արտադրանքի թիրախը ընկերության խոսքով ավիաընկերությունների և օդանավերի սեփականատերերն են: Այս տեխնոլոգիան կարող է կիրառվել տարբեր չափսի օդանավերում:

 

Ֆուտուրիստական թափանցիկ խցիկը թույլ կտա ուղևորներին օդանավի տանիքից վայելելու թռիչքը (տեսանյութ)