Լրատվամիջոցներին հայտնի է դարձել iPhone և iPad սարքավորումների նոր մոդելների վաճառքի ամսաթիվը
Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է iPhone և iPad սարքավորումների նոր մոդելների վաճառքը սկսել մարտին` այն նույն շաբաթվա ընթացքում, երբ դրանք կներկայացվեն։ Այդ մասին գրել է 9TO5Mac-ը, որը մասնագիտանում է Apple-ից բացառիկ լուրերի գծով, փոխանցում է Лента-ն:
iPhone 5se և iPad Air 3 մոդելների շնորհանդեսը նախատեսված է մարտի 15-ին: Երեք օր անց` մարտի 18-ին, այդ սարքերը հնարավոր կլինի ձեռք բերել համացանցի միջոցով և մանրածախ խանութներում:
Աղբյուրները նշում են, որ նոր 4 դյույմանոց iPhone-ի արտադրությունը սկսվել է հունվարին: Նշվում է նաև, որ Apple-ը դժվար թե գնորդներին առաջարկի նոր սարքավորումների նախնական պատվերի հնարավորություն, սակայն պլանները դեռևս կարող են փոխվել:
Ավելի վաղ հայտնվել էր ոչ պաշտոնական տեղեկություն այն մասին, որ նոր սմարթֆոնն արտաքինից նման կլինի iPhone 5s-ին:
Նոր պլանշետը, որը նախատեսվում է ներկայացնել նույն օրը` մարտի 15-ին, կունենա 9.7 դյույմանոց էկրան և ավելի որակյալ լուսանկարներ անելու հնարավորություն։










