Տվյալների փոխանցման արագության ռեկորդ է սահմանվել

02:18 • 13.02.16

Բրիտանացի գիտնականները տվյալների թվային փոխանցման նոր ռեկորդ են սահմանել:

 

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը`International Business Times-ին հղումով, հետազոտողներին հաջողվել է գրանցել 1.125 տերաբայթ/վայրկյան ցուցանիշը, որը մոտ 50 000 անգամ գերազանցում է Մեծ Բրիտանիայում արագ միացման միջին ցուցանիշը, որն է 24 մեգաբիթ/վայրկյան։


Գիտնականները ցանկանում էին փորձարկել անլար տեխնոլոգիաներում կիրառվող սկզբունքները:

 

Ռեկորդը սահմանվել է հաղորդիչի և ընդունիչի անմիջական  միացման ժամանակ:

 

Տվյալների փոխանցման արագության ռեկորդ է սահմանվել