Ինչպես են պատրաստվում պաղպաղակի կոները (տեսանյութ)
Business insider-ը տեսանյութ է ներկայացրել, որում պատկերվում է, թե ինչպես են պատրաստվում պաղպաղակի կոները:
Պաղպաղակի կոները կարծես պատրաստվում են նույն բաղադրիչներով, ինչ և վաֆլիները, սակայն պատրաստման գործընթացը շատ ավելի բարդ է:
Նախ մեծ քանակությամբ շագանակագույն շաքարավազին գույն տալու համար կարամել է ավելացվում գաղտնի պահվող համային բաղադրիչի հետ միասին: Ապա սառը ջուր է լցվում բլենդերի մեջ:
Ապա բուսական յուղ է ավելացվում: Խառնելուց հետո հատուկ խողովակներից հստակ քանակությամբ զանգված է լցվում փակվող վառարաններում, որտեղ և կոները թխվում են: Թխվելուց հետո ուղարկվում են պտտող գործիքների մոտ, որից դուրս են գալիս պատրաստի կոները:










