«Կալաշնիկովի» դետալները սկսել են տպել 3D տպիչով
Ռուսական «Ստանկոպրոմ» հոլդինգն սկսել է «Կալաշնիկով» կոնցեռնի հեռանկարային ինքնաձիգների ու ատրճանակների համար դետալներ պատրաստել 3D տպիչով, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Դրանք մակետային օրինակներ են, որոնք օգտագործվում են ատրճանակների, ինքնաձիգների և այլ ապրանքների դիզայնի ընթացքում։ Դրանցով կարելի է կրակել, սակայն դրանց հիմնական անելիքը այս կամ այն կառուցվածքային լուծումները փորձարկելն է»,- հայտարարել են կոնցեռնից։
«Կալաշնիկով» կոնցեռնը, սակայն, հրաժարվել է ասել, թե զենքի որ տեսակների արտադրության ընթացքում է օգտագործվում նոր տեխնոլոգիան։










