ՆԱՍԱ-ն ցույց է տվել մարտի 8-ին տեղի ունենալիք Արևի խավարման անիմացիոն տեսանյութը (տեսանյութեր)

14:41 • 13.02.16

ԱՄՆ-ի ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, ստեղծել է մարտի 8-ին տեղի ունենալիք Արևի ամբողջական խավարման անիմացիոն տեսանյութը, տեղեկանում ենք գործակալության կայքից։

 

Խավարմանը կարելի է հետևել Հարավ-արևելյան Ասիայում։ Տեսանյութում ցուցադրված յուրաքանչյուր տարածքում երևույթը կտևի 1.5-4 րոպե։



Արեգակի խավարումը տիեզերական երևույթ է, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար։ Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից՝ Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում)։

 


 

ՆԱՍԱ-ն ցույց է տվել մարտի 8-ին տեղի ունենալիք Արևի խավարման անիմացիոն տեսանյութը (տեսանյութեր)