ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավարի հաշվի կոտրման գործով բրիտանացի դեռահաս է ձերբակալվել

10:34 • 13.02.16

Մեծ Բրիտանիայում 16-ամյա դեռահաս է ձերբակալվել, ով կասկածվում է էլեկտրոնային փոստի հաշիվները կոտրելու համար, որոնցից օգտվում են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրենանը և ամերիկացի այլ պաշտոնյաներ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրների։

 

Ձերբակալությունը տեղի է ունեցել փետրվարի 9-ին Իսթ Միդլենդսում` կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցների կողմից։


Դեռահասի անունը չի հաղորդվում: Հայտնի է, որ ավելի ուշ նա գրավի դիմաց ազատ է արձակվել մինչև հունիսի 6-ը, գրում է Лента-ն:

 

Աղբյուրները հայտնում են, որ ձերբակալվածը, հավանաբար, կապ է ունեցել Բրենանի էլեկտրոնային փոստի անձնական հաշիվների կոտրման հետ: Բացի այդ, նա միգուցե կապ է ունեցել ամերիկացի այլ պաշտոնյաների հաշիվների կոտրման հետ։
 

ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավարի հաշվի կոտրման գործով բրիտանացի դեռահաս է ձերբակալվել