Կոլումբիայում 5000 հղի կին հիվանդ է զիկա վիրուսով
Ավելի քան 5000 հղի կին Կոլումբիայում զիկա վիրուսակիրներ են համարվում: BBC-ի հաղորդմամբ` այս տվյալները հրապարակել է Առողջապահության ազգային ինստիտուտը:
Երկրում ընդհանուր առմամբ զիկա վիրուսով հիվանդանալու ավելի քան 31 000 դեպք է գրանցվել:
Նախօրեին Առողջապահության համաշխարհային հիմնադրամը հայտարարել էր, որ ներկայում միաժամանակ մի քանի տեսակի պատվաստանյութ է պատրաստում զիկա վիրուսի դեմ, սակայն դրանց լիարժեք փորձարկումը կսկսվի մեկուկես տարուց ոչ շուտ:
Հիվանդությունը առավել շատ վտանգ է ներկայացնում երեխա ունենալ պատրաստվող կանանց համար, քանի որ կարող է վնասել պտուղը, ինչի հետևանքով փոքր գլխով և թերզարգացած ուղեղով երեխաներ են ծնվում:










