Հապալասը բարելավում է սրտի առողջությունը, կարգավորում արյան ճնշումն ու նյութափոխանակությունը
Համեղ լինելուց բացի հապալասը դրական ազդեցություն է ունենում սրտի առողջության վրա: Հապալասը հզոր հակաօքսիդանտային հատկություն ունի, որի շնորհիվ օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ և բարելավել սիրտ-անոթային համակարգի առողջությունը:
Ինչպես հայտնում է Top healthy life-ը` հապալասի երկարատև օգտագործումը նվազեցնում է սրտամկանի ինֆարկտի կամ սրտի կաթվածի վտանգը երիտասարդ և միջին տարիքի կանանց մոտ:
Սննդաբանների անցկացրած մեկ այլ հետազոտության արդյունքների համաձայն` հապալասի ամենօրյա օգտագործումը կարող է կարգավորել արյան բարձր ճնշումը և զարկերակային խնդիրները հատկապես մեծ տարիքի կանանց մոտ:
Հապալասի պարունակության մեջ առկա հակաօքսիդանտները
• բարելավում են հիշողությունը
• նվազեցնում են Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը
• բարելավում են մարսողությունը
• կանխում են քաղցկեղի առաջացումը:
Սննդային արժեքը: մեկ բաժակ հապալասը պարունակում է 80 կալորիա, որը այն հագեցնող սննդատեսակ է դարձնում: Այն հարուստ է նաև դիետիկ մանրաթելով և կարող է ապահովել օրական մանգանի անհրաժեշտ քանակի 25 տոկոսը:










