Ford-ն առաջիկա 4 տարում 4 նոր քրոսովեր կներկայացնի

00:49 • 14.02.16

Ford ընկերությունը առաջիկա 4 տարում 4 նոր արտաճանապարհային կներկայացնի:

 

Ինչպես գրում է  Motor.ru-ն` նոր մոդելները կհայտնվեն շուկայի այն հատվածներում, որոնցում ընկերությունը մինչ այդ ներկայացված չի եղել:  Այս մասին Չիկագոյի ավտոսրահում հայտարարել է ամերիկյան ընկերության փոխնախագահ Մարկ Լանևեն:


Վերջինիս խոսքով` այդ մեքենաները կստեղծվեն, այսպես կոչված, «2000-ականներին ապրողների» համար,  ովքեր արդեն չեն ցանկանում վարել մեծ սեդաններ  և արտաճանապարհայիններ են նախընտրում:


Ներկա պահին ԱՄՆ-ում «Ֆորդը» ներկայացնում են Escape, Edge, Flex քրոսովերները, ինչպես նաև Explorer և Expedition մեծ արտաճանապարհայինները:

 

Ford-ն առաջիկա 4 տարում 4 նոր քրոսովեր կներկայացնի