Ռուսաստանում մեկնարկում է Lada XRay-ի վաճառքը (լուսանկարներ)

12:00 • 14.02.16

Փետրվարի 14-ից «ԱվտոՎԱԶ-ը» Ռուսաստանի Դաշնության տարածքում մեկնարկում է Lada Xray մեքենայի վաճառքը, հայտնում է gazeta.ru-ն: Աղբյուրը մանրամասնում է, որ նորույթը հնարավոր կլինի ձեռք բերել Ռուսաստանի 57 քաղաքների 127  դիլերական կենտրոններում:

Դրա վաճառքի ծավալների վերաբերյալ հնարավոր է 2 տարբերակ` վատատեսական և լավատեսական: Ըստ առաջինի` կվճառվի 16.000-20.000 մեքենա, իսկ ըստ 2-րդի` մոտ 25.000 մեքենա:

Ներկայում Lada XRay-ը հասանելի է միայն ռուսական շուկայի համար: Այս նորույթը նախատեսված է հիմնականում KIA Rio, Hyundai Solaris, Renault Sandero Stepway մոդելների հետ մրցակցության համար:


 

Ռուսաստանում մեկնարկում է Lada XRay-ի վաճառքը (լուսանկարներ)