Instagram-ը թույլ է տվել կարդալ ուրիշի հաղորդագրությունները սխալի պատճառով
Instagram-ում հայտնաբերվել է բագ, որն առաջացել է այն բանից հետո, երբ ֆոտոհոսթինգը թույլ է տվել արագ տեղափոխվել էջերից էջ, հաղորդում է korrespondent.net-ը:
Որոշ օգտատերեր սկսել են տեսնել ուրիշների ծանուցումները և այլ էջերի տերերի հաղորդագրությունները:
Մասնավորապես, եթե երկու օգտատեր ի հավելումն իրենց էջի ստեղծում են ևս մեկ ընդհանուր էջ, ապա որոշ ժամանակ անց նրանցից մեկը սկսում է ստանալ մյուս օգտատիրոջ ծանուցումները: Փորձելով բացել ուրիշի ծանուցումը` ծրագիրն ուղղում է օգտատիրոջը նրա անձնական էջին:
Instagram-ում հաստատել են անսարքության առկայությունը: Ընկերությունն այժմ աշխատում է այն վերացնելու ուղղությամբ:
Instagram-ում մի քանի էջերի ղեկավարման գործառույթը հայտնվել է փետրվարի 9-ին:










