Արամ Գաբրելյանովը Life.ru-ն Facebook-ի մրցակից կդարձնի

16:18 • 15.02.16

News Media հոլդինգի հիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովի Life.ru նախագիծը կդառնա սոցիալական ցանց և կմրցակցի Facebook-ի և «ВКонтакте»-ի հետ, գրում է lenta.ru-ն։

 

Պորտալի վերագործարկումը սպասվում է այս տարվա գարնանը։

 

«Միայն սկզբնական փուլում է Life.ru-ն լինելու ավանդական ԶԼՄ-ների նման՝ մեծ թվով նյութերով։ Սակայն նպատակը ԶԼՄ-ների ոլորտից դուրս գալն է, Life-ը Facebook-ի, «ВКонтакте»-ի և այլ սոցցանցերի մրցակից դարձնելը»,- պատմել է Life.ru-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Պոտապովը։

 

Նա նշել է, որ պորտալը լուսաբանելու է քաղաքական, տնտեսական, մշակութային, մարզական և այլ թեմաներ։

 

Արամ Գաբրելյանովը Life.ru-ն Facebook-ի մրցակից կդարձնի