Pagani Huayra-ի էքստրեմալ տարբերակը համալրվել է 830 ձիաուժանոց շարժիչով

22:44 • 15.02.16

Հայտնի են դարձել Ժնևի ավտոսրահում ներկայացվելիք Pagani Huayra սուպերքարի էքստրեմալ տարբերակի որոշ մանրամասներ:

Motor.ru-ի հաղորդմամբ` իտալական  կուպեի 6 լիտր ծավալային և 12 մխոցային շարժիչի հզորությունը 730-ից հասել է 830 ձիաուժի: Հզորացված շարժիչն աշխատելու է 7 աստիճան ռոբոտացված փոխանցման տուփի հետ համատեղ:

Մեքենան կհամալրվի  նաև վերափոխված շասիով, որը հիմնականում պատրաստված է ածխածնային նյութերից: Pagani Huayra BC մոդելի քաշը կնվազի 150 կգ-ով` դառնալով 1200 կգ:

Huayra BC-ի դինամիկ բնութագրիչների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Սովորական սուպերքարը 100 կմ/ժամ արագության հասնում է  3.3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 370 կմ/ժամ:

«Գերհզոր» Pagani Huayra-ն կթողարկվի 20 օրինակով, որի արժեքը կազմելու է 2.5 մլն եվրո:

 

Pagani Huayra-ի էքստրեմալ տարբերակը համալրվել է 830 ձիաուժանոց շարժիչով