Անտարկտիդայում վերջին տարիներին 150 հազար պինգվին է սատկել

20:46 • 15.02.16

Բրիտանական The Guardian-ը ահազանգել է, որ վերջին տարիներին Անտարկտիդայում 150 հազար պինգվին է սատկել՝ սովից:

Ըստ աղբյուրի՝ մասսայական ոչնչացման պատճառը Դենիսոնի հրվանդանը փակած հսկայական այբերգն է: 2,9 հազար ք/կմ չափի սառցալեռը 2011-ից ի վեր փակել է սննդի ու ջրի ճանապարհը տեղի պինգվինների համար:

Այժմ Նոր Հարավային Ուելսի գիտնականների գնահատականով՝ տեղի 160 հազար պինգվինների պոպուլյացիայից մնացել է մոտ տասը հազարը:

Ավստրալացի գիտնականների կանխատեսումով՝ տեղի պինգվիններն ամբողջովին կոչնչանան, եթե այսբերգը չտեղաշարժվի:


 

Անտարկտիդայում վերջին տարիներին 150 հազար պինգվին է սատկել