Բրիտանացին ստեղծել է աշխարհի ամենամեծ «Ռուբիկ-կուբիկը» (տեսանյութ)

21:24 • 15.02.16

Բրիտանացի Թոնի Ֆիշերը, ով մեխանիկական փազլների ստեղծող է, հսկայական «Ռուբիկ–կուբիկ» (Ռուբիկի խորանարդ) է պատրաստել, որի յուրաքանչյուր շերտի  երկարությունը կազմում է 1.56 մետր:

Ինչպես նշում է Корреспондент-ը` խոշոր չափսերից բացի, այս խորանարդն առանձնանում է նաև քաշով. այն կշռում է 100 կգ: Բրիտանացին այն պատրաստել  է մի քանի  շաբաթում:

Նա չի բացահայտել հսկական գլուխկոտրուկի կառուցման մանրամասները: Այն սովորական Ռուբիկ– կուբիկից մեծ է 20 անգամ և ըստ հեղինակի՝ պետք է որ ամենամեծը լինի աշխարհում:

Բրիտանացին նշել է, որ արդեն հայտ է ներկայացրել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար և սպասում է մասնագետների արձագանքին:

 

 

Բրիտանացին ստեղծել է աշխարհի ամենամեծ «Ռուբիկ-կուբիկը» (տեսանյութ)