Վազքն ու ադրենալինը դանդաղեցնում են քաղցկեղի աճը. գիտնականները նոր փորձարկում են արել
Ուռուցքաբանները բացահայտել են ֆիզիկական ակտիվության անսպասելիորեն դրական ազդեցությունը. մշտական մարզումները արտադրված ադրենալինի շնորհիվ օգնել են քաղցկեղով հիվանդ մկների մոտ դանդաղեցնել ուռուցքի աճն ու նվազեցնել դրա չափսերը: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է Cell Metabolism ամսագրում հրապարակված հոդվածում:
«Մեզ հայտնի էր, որ լիմֆոցիտների ներթափանցումը բերում է քաղցկեղային ուռուցքի չափսերի փոքրացմանը, սակայն մինչ այժմ ոչ ոք չէր փորձարկել ֆիզիկական ծանրաբեռնվածության ազդեցությունը լիմֆոցիտների աշխատանքի վրա: Պարզվում է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ ադրենալինը այդ բջիջներն ուղղում է հենց ուռուցքի վրա», - հայտնել է Կոպենհագենի համալսարանի գիտնական Պերնիլա Հոջմանը:
Փորձարկումները ցույց են տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության տակ գտնվող կենդանիների մոտ ուռուցքի չափսերը կրճատվել են 61-67 տոկոսով` ի տարբերություն «հանգիստ» ռեժիմում գտնվողների:










