Բեռլինալեում դերասաններին կարմիր գորգի մոտ է բերել ինքնակառավարվող Audi-ն (տեսանյութ)

15:59 • 16.02.16

Գերմանացի դերասան Դանիել Բրյուլը և նրա ընկերուհի Ֆելիսիտաս Ռոմբոլդը Բեռլինի կինոփառատոնի կարմիր գորգին են մոտեցել Audi A8 ինքնակառավարվող մեքենայով, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Մեքենան մոտեցել է շատ սահուն և դանդաղ՝ միջոցառման էթիկետի համապատասխան։

 

Audi-ի համար, որը պլանավորում է piloted driving ինքնակառավարվող տեխնոլոգիան ներդնել A8-ի հաջորդ սերնդում, հետաքրքիր է եղել փորձարկել իր ծրագիրը քաղաքային միջավայրում։

 

Ընկերության հայտարարության համաձայն՝ դա նրանց մոտ բավական հեշտ է ստացվել։

 

Դերասանը նույնպես գոհ է մնացել ավտոմեքենայից։ «Նա ամեն ինչ կատարյալ արեց»,- ասել է աստղը։

 

Բեռլինալեում դերասաններին կարմիր գորգի մոտ է բերել ինքնակառավարվող Audi-ն (տեսանյութ)