Ցուկերբերգը խստացրել է Պալո-Ալտոյում գտնվող իր տան անվտանգությունը
Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն ուժեղացրել է իր տան անվտանգությունը՝ անվտանգության աշխատակիցների թիվը հասցնելով 16-ի։ Դա արվել է համացանցում ստացված սպառնալիքներից հետո։ Այդ մասին հայտնել է տեղեկացված աղբյուրը Page Six լրատվամիջոցին։
Աղբյուրի խոսքով՝ հերթափոխով 16 թիկնապահ է հսկում Ցուկերբերգի՝ Պալո-Ալտոյում գտնվող տունը։ Անվտանգության խստացման պատճառ է նշվում համացանցի օգտատերերի կողմից սպառնալիքների աճը, որոնք կարող են տարածվել նաև Ցուկերբերգի ընտանիքի անդամների վրա, ենթադրել է լրատվամիջոցի զրուցակիցը:
Ինչպես նշվում է հոդվածում՝ Facebook-ը, որի օգտատերերի թիվը գերազանցում է 1 միլիարդը, հաճախ ապահարզանների և ռոմանտիկ հարաբերություններում խնդիրների պատճառ է դառնում։ Դա իր հերթին դժգոհություն է առաջացնում սոցցանցի և դրա ղեկավարության հասցեին։










