Google-ը փակում է Picasa ֆոտոծառայությունը

09:58 • 16.02.16

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը որոշել է փակել Picasa ֆոտոծառայությունը, ինչի փոխարեն օգտատերերին առաջարկվում է օգտվել Google Photos հավելվածից:

 

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, 2004թ. Google-ի կողմից ձեռքբերված Picasa-ն կդադարի թարմացվել մարտի 15-ից սկսած, իսկ արդեն մայիսից օգտատերերը հնարավորություն չեն ունենա մշակել իրենց լուսանկարներն այդ հավելվածի միջոցով:

 

Փաստացի, Picasa-ն աշխատելու է մինչև մայիսի 1-ը, սակայն դա չի նշանակում, որ դրանում եղած ակտիվ հաշիվները ջնջվելու են: Մատչումը դեպի ներբեռնված նյութերը հասանելի կլինի, որպեսզի օգտատերերը հնարավորություն ունենան դրանք ջնջել կամ Google Photos-ում ներբեռնել։


 

Google-ը փակում է Picasa ֆոտոծառայությունը