Ռուսաստանը նորագույն «ռազմական» նոութբուք կարտադրի
Ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում Ռուսաստանում սկսվելու է նորագույն ռազմական նոութբուքի սերիական արտադրության գործընթացը։
Ինչպես հայտնում է russian.rt.com-ը, տվյալ սարքը կօգտագործվի թվային տակտիկական ռադիոկապի համակարգերում։ Այն դիմակայուն կլինի ջերմաստիճանի էքստրեմալ տատանումների, մեխանիկական ազդեցությունների ու կիբեռհարձակումների նկատմամբ:
Նոութբուքը կգործի ռուսական բանակի ու ռազմական այլ կառույցների համար ստեղծված Astra Linux օպերացիոն համակարգի հիմքով:










