Tesla-ն խաղալիքներ արտադրող ընկերության հետ մինի Model S մեքենա է մշակում` երեխաների համար
Ամերիկյան Radio Flyer խաղալիքներ պատրաստող ընկերությունը համագործակցում է էլեկտրամեքենաների շուկայի հսկա Telsa Motors-ի հետ մանկական չափսերի Model S մեքենան ստեղծելու համար:
Ինչպես տեղեկացնում է Tech insider-ը` երեխաների համար նախատեսված մինի Tesla Model S-ը շուկայում կհայտնվի մայիսին: Այն համալրված կլինի լիթիում-իոնային մարտկոցներով, աշխատող լուսարձակներով և ձայնային համակարգով:
Նշվում է, որ գնորդները հնարավորություն կունենան օնլայն ընտրել իրենց ապագա մեքենայի գույնն ու անիվները:
Tesla Model S-ի մինի տարբերակի արժեքը մեկնարկում է 499 դոլարից:













