Samsung-ը ժամանակից շուտ գաղտնազերծել է ջրակայուն Galaxy S7-ը (տեսանյութ)

14:19 • 16.02.16

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերության` Ինդոնեզիայում գտնվող մասնաճյուղը YouTube-ում հրապարակել է մի տեսանյութ, որում կարելի է տեսնել մոտ ապագայում ներկայացվելիք Galaxy S7 սմարթֆոնը։

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, նորույթը պետք է պաշտոնապես ներկայացվի փետրվարի 21-ին` Բարսելոնայում մեկնարկելիք Mobile World Congress միջոցառման շրջանակում։

 

Սակայն ժամանակից շուտ ներկայացված տեսանյութում, որն իրենից գովազդ է ներկայացնում,  ցուցադրվում է նոր Galaxy S7 սմարթֆոնը:

 

Արտաքուստ այն շատ նման է Galaxy S6 և S6 Edge մոդելներին, սակայն նորույթը ջրակայուն է ու կարող է լիցքավորվել առանց լարի։

 

 

Samsung-ը ժամանակից շուտ գաղտնազերծել է ջրակայուն Galaxy S7-ը (տեսանյութ)