Վիրտուալ իրականությունը օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ. գիտնականներ

23:23 • 16.02.16

Լոնդոնի Համալսարանական քոլեջի հոգեբաններն ապացուցել են, որ վիրտուալ իրականության կիրառմամբ թերապիան դրական է ազդում դեպրեսիայից ու անհանգստությունից տառապող մարդկանց վրա:

Ըստ «Գազետա»-ի՝ համապատասխան հետազոտություն է տպագրվել British Journal of Psychiatry Open գիտական ամսագրում:

Բրիտանացի գիտնականները հետազոտության շրջանակներում աշխատել են 23 – 61 տարեկան 15 հիվանդների հետ: Նրանք կրել են վիրտուալ իրականության սաղավարտներ, հետևել սեփական վերամարմնավորմանը ավատարում՝ «վիրտուալ մարմնում»: Թերապիայի շրջանակներում հիվանդները «շփվել» են վիրտուալ լացող երեխայի հետ,ապա հենց իրենք վերածվել երեխաների՝ վիրտուալ իրականության մեջ:

Մեկ ամիս տևած թերապիայից հետո մասնակից հիվանդներից 9-ի վիճակը բարելավվել է, դեպրեսիայի զգալի անկում է արձանագրվել:

 

Վիրտուալ իրականությունը օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ. գիտնականներ