Ճապոնիան արձակել է սև անցքերի ուսումնասիրությանը նվիրված Astro-H արբանյակը

18:58 • 17.02.16

Ճապոնիան այսօր  արձակել է Astro-H աստղագիտական արբանյակը, որի հիմնական խնդիրը տիեզերքի ամենաառեղծվածային երևույթի` գերզանգվածային սև անցքերի մասին տեղեկություն հավաքելն է:

 

Արբանյակը համալրված է 4 աստղադիտակով և վեց սենսորներով, որոնք գրանցում են տարբեր տեսակի ռենտգենյան ճառագայթները: Արբանյակի զանգվածը կազմում է մոտ 3  տոննա, իսկ երկարությունը` 14 մետր:


Ինչպես տեղեկացնում  է BBC-ն` Mitsubishi Heavy Industries ընկերության և Ճապոնիայի տիեզերական գործակալության համատեղ մշակած տիեզերական ապարատը  ամենածանր արբանյակն է, որը Ճապոնիան երբևէ ուղարկել է տիեզերք:

 

 

Ճապոնիան արձակել է սև անցքերի ուսումնասիրությանը նվիրված Astro-H արբանյակը