Հաքերներն արգելափակել են Հոլիվուդի հիվանդանոցի համակարգիչները և պահանջում են 3.6 մլն դոլար. լրատվամիջոցներ
Հաքերներն արգելափակել են Լոս Անջելեսում Հոլիվուդի հիվանդանոցներից մեկի համակարգչային համակարգը և պահանջում են 3.6 մլն դոլար` անձնակազմի համար նրա հասանելիությունը վերականգնելու համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Fox News հեռուստաալիքին:
Աղբյուրը նշում է, որ միջադեպի հետաքննությամբ զբաղվում են Լոս Անջելեսի ոստիկանության վարչությունը և ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն:
Նրանք խորհուրդ են տվել բուժհաստատության աշխատակիցներին չմիացնել ծառայողական համակարգիչները և աշխատավայրում ցանցին չմիանալ սեփական համակարգիչներից` վիրուսներով վարակվելուց խուսափելու համար:
Հաքերների գործողությունները մասամբ կաթվածահար են արել հիվանդանոցի աշխատանքը, որի ղեկավարությունը ստիպված է շատ հիվանդների բուժման տեղափոխել այլ բուժհաստատություններ:
Չկա հիվանդների տվյալների բազայի, հիվանդությունների պատմության, անալիզների և հետազոտման արդյունքների հասանելիությունը:
Հիվանդանոցի ղեկավարությունը կտրականապես հրաժարվում է վճարել այդ գումարը: Հաքերներն հարձակումն իրականացրել են մեկ շաբաթ առաջ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն երեքշաբթի:










