Ճապոնիան այսօր սև անցքերի ուսումնասիրման համար արբանյակ կարձակի

09:50 • 17.02.16

Այսօր ճապոնական Տանեգասիմա տիեզերակայանից հրթիռակրի միջոցով արձակվելու է հզոր հեռադիտականերով համալրված Astro-H արբանյակը, որը նախատեսված է տիեզերքի ամենաառեղծվածային հատվածների` սև անցքերի ուսումնասիրության համար:


Ինչպես հայտնում է vz.ru-ն,  ի սկզբանե արբանյակի արձակումը պետք է կայանար փետրվարի 12-ին, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով արձակումը հետաձգվել էր:
Նշվում  է, որ Astro-H-ը համալրված է 4 հզոր հեռադիտակներով, որոնք իրենց աշխատանքում կիրառում են ինչպես կոշտ, այնպես էլ փափուկ ռենտգենային ճառագայթներ: Հետաքրքրական է, որ հեռադիտակներից մեկը կշռում է 2.7 տոննա ու ունի 14 մ երկարություն:


Արբանյակը գտնվելու է Երկրից 575կմ  բարձրության վրա և փորձելու է ուսումնասիրել հսկայական սև անցքերի ներքին հատվածը` պարզելու համար դրանցում արտադրվող գազի ծավալները, պտտվող նյութերի արագությունը և այլ տվյալներ:

 

Ճապոնիան այսօր սև անցքերի ուսումնասիրման համար արբանյակ կարձակի