Ներկայացվել է Մարս մոլորակի առաջին քարտեզը (լուսանկար)

12:03 • 17.02.16

Բրիտանական Ordnance Survey քարտեզային ծառայությունը, հիմնվելով ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության ( ՆԱՍԱ) հրապարակած տվյալների վրա, կազմել է Մարս մոլորակի  ուսումնասիրված հատվածների քարտեզը:


Ինչպես հայտնում է The Guardian-ը, Flickr-ում տեղադրված քարտեզում ընդհանուր առմամբ ներառված է 3.8 մ/ք մղոն տարածություն, ինչը կազմում է Կարմիր մոլորակի 7 տոկոսը միայն:
Աղբյուրը մանրամասնում է, որ  մի քանի ամսվա ընթացքում կազմված քարտեզում ներառված են այն վայրերը, որոնք ուսումնասիրվել են ՆԱՍԱ-ի` տարբեր տարիներին արձակած մարսագնացների կողմից:

Ներկայացվել է Մարս մոլորակի առաջին քարտեզը (լուսանկար)