Նորագույն տեխնոլոգիան համատեղում է վիդեոխաղն ու մարզումները (տեսանյութ)
Goji play շարժական խաղային համակարգը թույլ է տալիս մարզումները վերածել վիդեո խաղի:
Ինչպես ներկայացնում է Tech insider-ը` նորագույն տեխնոլոգիայի շնորհիվ մարզվողի շարժումները միաձուլվում են խաղի հերոսի տեղաշարժի հետ: Երբ նա դադարում է շարժվել, նույնն է անում նաև խաղի հերոսը:
Բացի այդ, խաղի կարգավորիչ ստեղներն ամրացված են մարզասարքին: Իսկ խաղն իրենից ներկայացնում է սմարթֆոնի կամ պլանշետի համար նախատեսված հավելված: Կարելի է ընտրություն անել 16 խաղից, այդ թվում` հեծանվաարշավ , բռնցքամարտ և մրցավազք:
Համակարգն արժե 119 դոլար:










