Մինչև 2050-ը հնարավոր է դինոզավրերը վերադառնան. գիտնական

23:44 • 18.02.16

Լոնդոնի Ադամ Սմիթի ինստիտուտի նախագահ Մեդսեն Փիրին հանդես է եկել զեկույցով, որի համաձայն 30 տարուց հնարավոր է աշխարհ վերադառնան դինոզավրերը:


The Daily Star-ը, զեկույցի հիման վրա, հայտնել է, որ ընդամենը մի քանի տասնամյակից գենետիկոսները կվերստեղծեն դինոզավրերին՝ դրանց մարմինների առանձին մասերի հիման վրա:


2050-ի համար արվող այլ ֆուտուրիստական կանխատեսումներից Փիրին նշել է, որ մարդիկ կրկնակի կհարստանան. մեր օրերի գրեթե յուրաքանչյուր երիտասարդ այն ժամանակ միլիոնատեր կդառնա:


Փիրին փիլիսոփայության և տրամաբանության պրոֆեսոր է, հեղինակել է բազմաթիվ գրքեր ու դասագրքեր, աշխատել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում:
 

Մինչև 2050-ը հնարավոր է դինոզավրերը վերադառնան. գիտնական