Սպիտակ տունը՝ Apple ընկերությանը. Խոսքը միայն մի հեռախոսի մասին է

11:46 • 18.02.16

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի պահանջը՝ ստանալ Սան Բերնարդինոյում ահաբեկչություն կազմակերպած մարդու հեռախոսի տեղեկությունների հասանելիությունը, չի սպառնում Apple-ի աշխատանքին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

«Կարևոր է հասկանալ, թե ինչ է ցանկանում երկրի արդարադատության նախարարությունը: Այն չի խնդրում Apple-ին փոփոխել իր արտադրանքը կամ պաշտպանության նոր համակարգ ստեղծել… Նրանց պահանջները վերաբերում է ընդամենը մի կոնկրետ սարքի»,- հայտարարել է Էրնեստը։

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի դատարանը վճռել է, որ Apple-ի ներկայացուցիչները պետք է օգնեն Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչներին շրջանցել անվտանգության միջոցները և ստանալ Սաիդ Ֆարուքի հեռախոսի հաղորդագրությունների հասանելիությունը։

 

Քննիչները վստահ են, որ հեռախոսում չափազանց կարևոր տեղեկություններ կան, իսկ այն պաշտպանված է գաղտնաբառով: Տասն անգամ սխալ գաղտնաբառ հավաքելու դեպքում հեռախոսը մեխանիկորեն ջնջում է ողջ տեղեկությունը:

 

Apple-ի ղեկավար Թիմ Քուքը, սակայն, հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է վիճարկել ամերիկյան դատարանի որոշումը։ 

Սպիտակ տունը՝ Apple ընկերությանը. Խոսքը միայն մի հեռախոսի մասին է