Ինչ ապագա է սպասվում մարդկությանն ամբողջովին ավտոմատացված աշխարհում (տեսանյութ)
Տեխնոլոգիական առաջընթացը շարունակում է իր հաղթարշավն ամբողջ աշխարհում` բազում առավելություններ տալով մարդկանց: Սակայն, միևնույն ժամանակ, այն լուրջ սպառնալիք է մարդկության գոյության համար։
Արդեն այսօր համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները նախազգուշացնում են, որ արհեստական ինտելեկտով զինված ռոբոտներն առաջիկա տասնամյակների ընթացքում գործազուրկ կթողնեն միլիոնավոր մարդկանց, իսկ դրանից հետո կարող են իրենց հսկողության տակ առնել մարդկությանը:
The Guardian պարբերականն այս արդիական թեմայի վերաբերյալ ներկայացրել է ուշագրավ մինի- ֆիլմ, որը մասամբ պատմում է, թե ինչ ապագա է սպասվում մարդկությանն ամբողջովին ավտոմատացված աշխարհում:
Անիմացիոն տեսանյութի հերոսուհին երիտասարդ Էլիսն է, ով աշխարհի երեսին վերջին աշխատող մարդն է։ Սակայն մի օր աշխատանքի գալով` ռոբոտային համակարգը նրան տեղեկացնում է, որ Էլիսն աշխատանքից ազատված է, ու նրա փոխարեն ընդունվել է նոր ռոբոտ.










