Aston Martin և Faraday Future ընկերությունները էլեկտրական մեքենաների համատեղ արտադրություն են սկսում (լուսանկարներ)

18:56 • 18.02.16

Ամերիկյան Faraday Future նորագույն ընկերությունը, որը քայլեր է անում դառնալու Telsa-ի հիմնական մրցակիցը էլեկտրամեքենաների շուկայում, սկսում է համագործակցել բրիտանական շքեղ դասի մեքենաներ արտադրող  Aston Martin ընկերության հետ:

 

Ինչպես հայտնում է Tech insider-ը` երկու ընկերությունների համագործակցության արդյունքում էլեկտրական մեքենաներ են արտադրվելու:


Ըստ աղբյուրի` Aston Martin-ը գործարք է կնքել նաև LeEco  չինական տեխնոլոգիական ընկերության հետ, որը նաև Faraday-ի խոշորագույն գործընկերներից է: 


Ընկերությունը մտադիր է չինացիների հետ  համատեղ զարգացնել իր էլեկտրական Aston Martin RapidE  կոնցեպտի արտադրական մոդելը, որի արտադրությունը կսկսվի 2018-ին:


Իսկ Faraday Future-ի հետ անմիջական համագործակցության արդյունքում կստեղծվեն «հաջորդ սերնդի էլեկտրամեքենաների մի շարք մոդելներ»:


Հիշեցնենք, որ Faraday Future-ը իր առաջին FFZero1 կոնցեպտային մեքենան ներկայացրել էր հունվարին` Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում:

Aston Martin և Faraday Future ընկերությունները էլեկտրական մեքենաների համատեղ արտադրություն են սկսում (լուսանկարներ)