Ինչպիսին կարող են լինել մարդիկ` ըստ մատնահետքերի

20:03 • 18.02.16

Մատնահետքերի ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունը` դերմատոգլիֆիկան, օգնում է հասկանալ, թե ինչպես է մատնահետքի պատկերը կապված մեր բնավորության և վարքի հետ:

 

Մատնահետքի պատկերների 3 հիմնական տեսակների մասին մեկնաբանությունը ներկայացնում է AdMe.ru-ն:

 

1. Ալիքներ կամ աղեղներ: Նման նախշով մատնահետքով մարդիկ լի են  էներգետիկայով  և ինքնավստահ են:  Վստահությունը նկատվում է ամեն ինչում` կեցվածքում, քայլվածքում, շարժումներում և խոսքում: Նրանց դժվար է տարհամոզել կամ ստիպել ընդունել իրենց սխալը:  Նման մարդիկ դժվարությամբ են հարմարվում շրջապատի փոփոխություններին կամ ականջ դնում այլ մարդկանց կարծիքին:

 

2. Հանգույցներ: Սա տարածված է եվրոպացիների շրջանում: Այն խոսում է հանգիստ, հավասարակշռված բնավորության մասին: Նման մարդիկ զգայուն են և միշտ փորձում են օգնել ուրիշներին, հեշտությամբ ընկերանում են: Նրանք շատ պատասխանատու և ճշտապահ են, սակայն հազվադեպ են նախաձեռնություն ցուցաբերում:

 

3. Օղակներ կամ գանգուրներ: Նման պատկերով մատնահետք ունեցող մարդիկ դյուրաբորբոք են, բայց հեշտությամբ են հանգստանում:  Նրանք ստեղծագործական ջիղ ունեն, ամեն ինչ ընկալում են ակնթարթորեն: Հեշտ են սովորում և վերլուծում ցանկացած իրավիճակ: Նրանք հաճախ մի քանի գործ են միանգամից սկսում, սակայն ավարտին չեն հասցնում և կորցնում են հետաքրքրությունը դրանց նկատմամբ:


 

 

Ինչպիսին կարող են լինել մարդիկ` ըստ մատնահետքերի