Ցուկերբերգը դիվանագիտորեն հրաժարվել է 1 մլրդ դոլար ներդնել Քանյե Ուեսթի գաղափարների իրագործման մեջ
Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը դիվանագիտորեն հրաժարվել է 1 մլրդ դոլար ներդնել ամերիկացի հայտնի ռեփեր, դիզայներ և պրոդյուսեր Քանյե Ուեսթի նախագծերում։
38-ամյա երաժիշտն իր խնդրանքը հիմնավորել էր նրանով, որ իր պարտքի չափը հասել է 53 մլն դոլարի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ինչպես հայտնում է Hollywood Life ռեսուրսը, 31-ամյա Ցուկերբերգը հրապարակայնորեն չի մերժել ռեփերի առաջարկը, սակայն օգտվել է իր ընկերության նախկին ինժեներ Սթիվեն Գրիմի միկրոբլոգից` նրա գրառման տակ հավանության նշանը դնելով:
«Սիրելի՛ Քանյե Ուեսթ, եթե դու 1 մլրդ դոլար ես խնդրում Facebook-ի ղեկավարից, հավանաբար, պետք չէ դա անել մրցակից Twitter ռեսուրսի միջոցով»,- գրել է Գրիմը:
Ավելի ուշ նա ջնջել է այդ գրառումը, սակայն լրագրողները հասցրել են պահել դրա կրկնօրինակը:










